Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

  • 23-05-2019 17:12:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը: 
 
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: 
 
Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկու երկրների ռազմական ուսումնական հաստատությունների միջև:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն