Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

23-05-2019 17:19:01   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան
Կամբոնի եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ:
 
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: Քննարկվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը:
 
Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խթանման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահը ֆրանսիացի գործընկերներին հրավիրել է Հայաստան: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 500 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար