Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում


Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

  • 23-05-2019 17:19:01   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ:
 
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: Քննարկվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը:
 
Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խթանման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահը ֆրանսիացի գործընկերներին հրավիրել է Հայաստան: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն