Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության ևս մեկ միջոցառում. Վաչե Տերտերյան


Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության ևս մեկ միջոցառում. Վաչե Տերտերյան

  • 23-05-2019 17:28:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ։
Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։ 
 
Նախորդ համապետական մաքրության միջոցառումների արձանագրումներն, ըստ Վաչե Տերտերյանի, հուշում են, որ աղբահավաքության աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է բանուկ և մարդաշատ հատվածներից զատ հայացք ուղղել նաև ոչ մարդաշատ և բնակավայրերից հեռու գտնվող տարածքներին։ 
 
Փոխնախարարը մարզպետների տեղակալներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի համար մշակել մաքրման ենթակա տարածքների առցանց քարտեզներ, գոտիավորման սխեմաներ, ձևավորել մաքրման աշխատանքների համակարգման խմբեր։   
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն