Ինքն ո՞վ եղավ. սևազգեստ մայրերը պնդում են՝ Նաիրա Զոհրաբյանն իրենց չի ընդունում. factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ինքն ո՞վ եղավ. սևազգեստ մայրերը պնդում են՝ Նաիրա Զոհրաբյանն իրենց չի ընդունում. factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-05-2019 18:13:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը Ազգային ժողովի ընդունարանում  են: Նրանց պնդմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է իրենց ընդունել։ «Դիմում ենք գրել, մնացել է անպատասխան, զանգում է օգնականն ու ասում՝ ձեր խնդիրը մեզ հետ չի, բա ո՞ւմ հետ է»,- Factor.am-ի հետ զրույցում վրդովված ասաց սևազգեստ մայրերից մեկը։ Այժմ նրանք ընդունարանում սպասում են Նաիրա Զոհրաբյանին՝ նրան հիշեցնելով, որ իր պարտականությունն է լսել այն քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարված են։
 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play