Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին, զորակցում է Նիկոլ Փաշինյանին

23-05-2019 18:41:16   | Հայաստան  |  Քաղաքական
Հայրենակի՛ց,
 


մեր բոլորի աչքի առաջ հակահեղափոխությունը, որը կարճ ժամանակում վերածվեց մարտնչող ռևանշիզմի, օգտվելով նոր իշխանության թերություններից և սխալներից, ինչպես նաև պետականաշինության գործում հանդես բերած անհետևողականությունից՝ համակարգային հակագրոհի քաղաքականություն է վարում՝ օգտագործելով նախորդ ռեժիմի տարիներին ձեռքբերած նյութական, տնտեսական
և քաղաքական ռեսուրսների տված հնարավորությունները: 
 
Ստեղծված իրավիճակում Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ), հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին և Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքակիրթ ապագային՝ վերահաստատում է իր տեսլականը և զորակցում գործող իշխանություններին՝ ի դեմս հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: 
Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է: Սակայն իշխանություններից ակնկալում ենք գործել իրավական պետության հետհեղափոխական արդյունքի ըմբռնման շրջանակներում, հանդես գալ 2018թ. մայիսի 2-ի համահայկական ընդզման տրամաբանությունից և արմատական վերափոխումներ կատարել պետության կենսագործունեության, անխտիր, բոլոր ոլորտներում:
Կուսակցության տեսակետը կարող է հայտնել ՀՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը:
ք. Երևան, 23.05.2019
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 483 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար