Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին, զորակցում է Նիկոլ Փաշինյանին
23-05-2019 18:41:16 | Հայաստան | Քաղաքական
Հայրենակի՛ց,
մեր բոլորի աչքի առաջ հակահեղափոխությունը, որը կարճ ժամանակում վերածվեց մարտնչող ռևանշիզմի, օգտվելով նոր իշխանության թերություններից և սխալներից, ինչպես նաև պետականաշինության գործում հանդես բերած անհետևողականությունից՝ համակարգային հակագրոհի քաղաքականություն է վարում՝ օգտագործելով նախորդ ռեժիմի տարիներին ձեռքբերած նյութական, տնտեսական և քաղաքական ռեսուրսների տված հնարավորությունները:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ), հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին և Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքակիրթ ապագային՝ վերահաստատում է իր տեսլականը և զորակցում գործող իշխանություններին՝ ի դեմս հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է: Սակայն իշխանություններից ակնկալում ենք գործել իրավական պետության հետհեղափոխական արդյունքի ըմբռնման շրջանակներում, հանդես գալ 2018թ. մայիսի 2-ի համահայկական ընդզման տրամաբանությունից և արմատական վերափոխումներ կատարել պետության կենսագործունեության, անխտիր, բոլոր ոլորտներում:
Կուսակցության տեսակետը կարող է հայտնել ՀՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը: