Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացումը Հայաստանում. ԵՄ դեսպաններ


Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացումը Հայաստանում. ԵՄ դեսպաններ

  • 23-05-2019 18:48:59   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ
 
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար:
 
Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառույթուններին, որոնք բխում են մասնավորապես Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից: Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն:
 
ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած մեր փոխադարձ պարտավորություններին համահունչ, ինչպես նաև որպես Հայաստանի արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակման աջակցությանն ուղղված քաղաքական երկխոսության բաղակացուցիչ մաս՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:
 
Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play