Հայաստանում մեկնարկել է «Subregional Innovation Policy Outlook» ծրագիրը


Հայաստանում մեկնարկել է «Subregional Innovation Policy Outlook» ծրագիրը

  • 24-05-2019 11:19:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 23-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» (Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն) ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի փորձագետներ և մասնագետներ: 
 
Կլոր սեղան-քննարկման նպատակն էր հայտարարել Հայաստանում «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը` ներկայացնելով ծրագրի մանրամասները և քննարկելով ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները:   
«Subregional Innovation Policy Outlook» ծրագիրն իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկեր երկրներում և ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը` կարևորելով ինովացիոն ոլորտի զարգացման նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման գործում և ողջունելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը Հայաստանում: 
 
Ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչ Քրիստինա Հարթլերը` իրենց խոսքում ընդգծելով ազգային ինովացիոն էկոհամակարգերի զարգացման գործում միջազգային համագործակցության և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն