ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

  • 24-05-2019 12:51:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը: 
 
Քառօրյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել խաղաղապահ առաքելությունների իրավական ասպեկտները, գործիքակազմը, կիրառվող կանոնակարգերը, քաղաքացիական կառույցների և անձանց հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:
 
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play