Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ.ԱԻՆ


Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ.ԱԻՆ

  • 24-05-2019 13:52:28   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:  Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
 
Երևան քաղաքում մայիսի 24-25-ի կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play