Կարևորը դեռ առջևում է. Գագիկ Հարությունյանի սաները կտա՞ն հրաժարական, թե՞ կշարունակվի նենգադուլների նուրբ արվեստը...


Կարևորը դեռ առջևում է. Գագիկ Հարությունյանի սաները կտա՞ն հրաժարական, թե՞ կշարունակվի նենգադուլների նուրբ արվեստը...

  • 24-05-2019 14:44:18   | Հայաստան  |  Իրավունք

Հրաժարականների շքերթը կարծես մայիսյան է, Գագիկ Հարությունյանի դարաշրջանը փակվում է, գրեթե անհավատալի լուր, անխորտակելի գործիչ, որն ունի բազում սահմանադրական խախտումների բանալիներ, բայց երբեք դրանցից չի օգտվել, միշտ փակ է պահել բարձրագույն օրինականության դուռը:

Նա այսօր հրաժարական տվեց՝ իր աշխատանքի աննպատակահարմարության փիլիսոփայական ձևակերպմամբ, չարձանագրեց, թե ինքը սխալվել է, իր ընդդիմախոսները ճիշտ են: Խոստացավ հաջորդիվ Արցախից Հայաստան խոսել, մեզ մաղթեց այն, ինչ ի պաշտոնե պետք է աներ իր մակարդակի գործիչը, բայց այդպես էլ հետևողականորեն չարեց՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացում:Ուստի կարևորը դեռ առջևում է: Գագիկ Հարությունյանի գործելաոճը, նրա սաները կտա՞ն հրաժարական, թե՞ կշարունակվի նենգադուլների նուրբ արվեստը...

 

Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք