Ղեկավարների որդիների ծառայությունների վայրը չպետք է լինի հանրության սեփականությունը. դա վտանգավոր է


Ղեկավարների որդիների ծառայությունների վայրը չպետք է լինի հանրության սեփականությունը. դա վտանգավոր է

  • 24-05-2019 16:27:02   | Հայաստան  |  Հասարակություն

Ես ի սկզբանե դեմ եմ այն «սլիվին» , թե որտեղ են ծառայում այս կամ այն պաշտոնատար անձանծ որդիները: Ի սկզբանե դեմ եմ եղել նաև ինչպես Փաշինյանի, այնպես էլ Տոնոյանի որդիների ծառայությունների մասին տեղեկությունների տարածմանն ու բաց լինելուն: Նախ անվտանգության առումներից ելնելով իրենց որդիներն անգամ մոտ չպետք է գնան դիրքերին, քանի որ իրենց ներկայությունը դիրքերում կարող է վտանգել մնացած բոլորի կյանքը: Այնուհետև կարիք չկա ընդհանրապես հանարայանացնել, թե որ զորամասում են ծառայում իրենց որդիները: Մի պահ պատկերացրեք , թե որևէ մկիս որդին Փաշինայանի կամ Տոնոյանի որդու հետ նույն սահմանային զորամասում է, կամ դիրքում և դրա մասին գիտի թշնամին... Այստեղ կապ չունեն անձերը, կուզի Փաշինյան լինի, կուզի Պողոսյան, բայց երկրի առանցքային դերակատար ղեկավարների որդիների ծառայությունների վայրը չպետք է լինի հանրության սեփականությունը: Մեր հետաքրքրասիրությունը թշնամու զենքն է տվյալ պահին...

 

Կարեն Հովհաննիսյան

«Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան ՀԿ

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն