Սպասվում է ՍԴ նախագահի հրաժարականը. մանրամասներ. armdaily.am

24-05-2019 16:37:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armdaily.am Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո, ամենասպասվածը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն է։
 


Armdaily.am-ի տեղեկություններով, Հրայր Թովմասյանը երկար սպասել չի տա և առաջիկայում նա նույնպես հրաժարականի դիմում կներկայացնի։ Տեղեկատվությունը ճշտելու համար մենք փորձեցինք կապվել Հրայր Թովմասյանի հետ, սակայն
նա մայիսի 20-ից չի պատասխանում հեռախոսազանգերին։ Հիմա հարցն այն է, թե ԲԴԽ և ՍԴ մյուս անդամները կհետևեն նրանց օրինակին, թե ոչ։ 
 
Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում մասնավորապես գրել էր. «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առընչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլում իմ կողմից արտահայտած մտածողությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»:
 
Նշենք նաև, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3924 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար