Սպասվում է ՍԴ նախագահի հրաժարականը. մանրամասներ. armdaily.am


Սպասվում է ՍԴ նախագահի հրաժարականը. մանրամասներ. armdaily.am

  • 24-05-2019 16:37:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armdaily.am Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո, ամենասպասվածը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն է։
 
Armdaily.am-ի տեղեկություններով, Հրայր Թովմասյանը երկար սպասել չի տա և առաջիկայում նա նույնպես հրաժարականի դիմում կներկայացնի։ Տեղեկատվությունը ճշտելու համար մենք փորձեցինք կապվել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա մայիսի 20-ից չի պատասխանում հեռախոսազանգերին։ Հիմա հարցն այն է, թե ԲԴԽ և ՍԴ մյուս անդամները կհետևեն նրանց օրինակին, թե ոչ։ 
 
Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում մասնավորապես գրել էր. «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առընչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլում իմ կողմից արտահայտած մտածողությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»:
 
Նշենք նաև, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը