Բոլորին շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով, տարոսը՝ ՍԴ նախագահին․ Արամ Մանուկյան․ factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բոլորին շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով, տարոսը՝ ՍԴ նախագահին․ Արամ Մանուկյան․ factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-05-2019 17:07:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթն սկսեց շնորհավորանքով։
 
«Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի կապակցությամբ, տարոսը ՍԴ-ին»,- ասաց  Մանուկյանը։ Վերջինիս խոսքով՝ թեև հիմա կա քաղաքական կամք, սակայն այն շատ փոքր է դատաիրավական համակարգում արագընթաց  փոփոխություններ իրականացնելու համար։ «Մենք մեկ տարի առաջ հարապարակել ենք գիրք, որտեղ այն մարդկանց անուններն են, որոնց նկատմամբ դուք ցանկանում եք վեթինգ իրականացնել։ 72 դատավորի և 27 դատախազի անուն կա այստեղ․ նրանց նկատմամբ բավարար չէ վեթինգ իրականացնելը։ Ես դիմում եմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որ այս մարդկանց նկատմամբ պետք է քրեական պատասխանատվություն գործի։ Կարիք չկա այդ մարդկանց ենթարկել ստուգումների, և արագ պետք է այդ մաքրումներն իրականացնել, որից հետո դանդաղ իրականացնել անցումային արդարադատությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը