Ժամանակակից գերհզոր գործիք՝ տվյալների հավաքագրման և վերլուծության

24-05-2019 18:43:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ, այսօր կազմակերպել էր տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվել է բացառիկ սուպերհամակարգիչը, որն այս տարի Հայաստանին կնվիրի Թուլուզի համալսարանը: Այն տեղադրվելու է Ինժեներական քաղաքում:
Սուպերհամակարգիչը նոր
արարական հնարավորություններ է ընձեռում ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը: Այն կարող է ձևավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվեն կարևորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման ողջ տրամաբանությունը: Սուպերհամակարգիչը լայն կիրառություն կգտնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունը, գիտությունը և բնապահպանությունը:
 
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել և նախաձեռնությունը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու ճանապարհին այսպիսի գործիքների առկայությունը կարևոր է: Տեխնոլոգիական այս դարաշրջանում, երբ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և տնտեսության մեջ կիրառումը կարևոր գործիք են դառնում, մենք նման սարքերի օգտագործումը կարևորում ենք և նշանակալի համարում»,-նշել է նախարարը՝ իր գոհունակությունը հայտնելով համագործակցության համար: «Վստահ եմ, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, և մեր ֆրանսիացի գործընկերները մեզ կօժանդակեն այս հարցում, քանի որ դրական փորձ ունեն»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ջոնաթան Լաքոտը: Շնայդեր Էլետրիկ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ավետիք Քալանթարյանը ներկայացրել է Հայաստանում սարքի տեղադրման արդյունքում ակնկալվող արդյունքները, իսկ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը սուպերահամակարգչի կիրառելիության համար անհրաժեշտ պայմանները և գործածությունը տարբեր ոլորտների համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 425 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար