Նազենի Ղարիբյանը մասնակցել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Վերջին զանգի» միջոցառմանը
Նազենի Ղարիբյանը մասնակցել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Վերջին զանգի» միջոցառմանը
24-05-2019 18:46:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այսօր մասնակցել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Վերջին զանգի» միջոցառմանը:
Շնորհավորելով դպրոցն ավարտելու կապակցությամբ, տիկին Ղարիբյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր մանկավարժներին ու ծնողներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար, ապա մաղթել շրջանավարտներին հաջողություններ և կանաչ ճանապարհ՝ ընդգծելով որ ցանկալի ապագան պայմանավորված է նրանց աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով:
«Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ «Վերջին զանգի» ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը»,- եզրափակել է Նազենի Ղարիբյանը: