Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականն անսպասելի է եղել. «Ժողովուրդ»


Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականն անսպասելի է եղել. «Ժողովուրդ»

  • 25-05-2019 10:54:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի դարձավ, երեկ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հրաժարականի դիմում ներկայացնելուց 2 ժամ հետո մեզ լուրեր հասան, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ նրա եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը: Ավելի ուշ եղավ նաեւ ՀՀ նախագահի հրամանագիրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին:
 
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ լուրեր հասան, որ Արզուման Հարությունյանին որեւէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից, այլ վերջինս բավականին անսպասելի կերպով եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել եւ այն ներկայացրել ղեկավարներին:
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը