ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտահոգվելու առիթ չունե՞ն. «Հրապարակ»


ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտահոգվելու առիթ չունե՞ն. «Հրապարակ»

  • 25-05-2019 10:58:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։
 
 
«Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երեւի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական  աշխատանքներով»։
 
Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետեւում եւ մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»։
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը