Ամերիկյան <<Պարկեր>> քառյակը առաջին անգամ հանդես կգա Երևանում


Ամերիկյան <<Պարկեր>> քառյակը առաջին անգամ հանդես կգա Երևանում

  • 27-05-2019 09:47:41   | Հայաստան  |  Մշակույթ

 <<Երևանյան Հեռանկարներ>> 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 28-ին ժամը 20:00  Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան <<Պարկեր>> քառյակը:
 
Այս կապակցությամբ մայիսի 27-ին ժամը ՝ 11-ին   Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մենակատարների և փառատոնի կազմակերպիչների  մամուլի ասուլիսը:
 
Հիմնադրվելով 2002թ.,խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով և հղկված ու ընդարձակ գունագեղությամբ:
 
2017-2018թթ. իրենց խիստ ծանրաբեռնված, ողջ Հյուսիսային Ամերիկայով ձգվող շրջագայությամբ՝Պարկեր քառյակը ավարտեց Հարվարդի համալսարանում իր հյուր-անսամբլի 4-րդ տարելիցը։ Քառյակի 2018-2019թթ-ի համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ հեղինակավոր համերգասրահներում:
 
<<Երևանյան Հեռանկարներ>> 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը: Մայիսի 28-ին ամերիկյան Պարկեր քառյակի ելույթին կհաջորդի   հունիսի 19-ին կայանալիք  Ամադինդա հարվածայինների խմբի համերգը:
 
Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը:
Նոյյան տապան  -   Մշակույթ