Չհայտարարված այցի ժամանակ կալանավորված անձը բարձրացրել է սրտի հետ կապված խնդիրներ․ Պաշտպանի աջակցությամբ հետազոտություններ են իրականացվել


Չհայտարարված այցի ժամանակ կալանավորված անձը բարձրացրել է սրտի հետ կապված խնդիրներ․ Պաշտպանի աջակցությամբ հետազոտություններ են իրականացվել

  • 30-05-2019 16:15:05   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի մարդուի րավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ հայտարարած 2 անձի և մի շարք այլ ազատազրկվածների հետ:
 
Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Կալանավորին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները:
 
Հացադուլ հայտարարած մեկ այլ կալանավորված անձ նշել է, որ ունի լյարդի հետ կապված առողջական խնդիր: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնից պարզաբանվել է, որ առաջիկայում նախատեսված է իրականացնել հետազոտություն:
Ազատությունից զրկված անձանց ներկայացվել  են հացադուլի բացասական հետևանքներն իրենց առողջական վիճակի վրա:
 
Առանձնազրույցների ժամանակ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև պահման պայմաններին առնչվող հարցեր, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում մշտապես գտնվում են Պաշտպանի հսկողության տակ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play