Մխիթարյանը քիչ էր, հիմա էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն. նոր խայտառակություն Բաքվում
03-06-2019 07:40:40 | Հայաստան | Մեկնաբանություն
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 10-ը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նստաշրջանը, որտեղ կքննարկեն համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցեր: Դա է այդ կազմակերպության գործունեության նպատակը, բնույթը: Ու հենց այդ հանգամանքը առնվազն տարակուսելի է դարձնում այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության պաշտպանության առաքելությունն ունեցող կազմակերպության նստաշրջանն անցկացվում է մի երկրի մայրաքաղաքում, որի իշխանության հովանու ներքո ոչնչացվել են այդ ժառանգության հայկական նմուշները: Աղաղակող եւ ցցուն օրինակներից մեկը Ջուղայի խաչքարերն են, որոնք ոչնչացվում էին օրը ցերեկով, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ:
Այդպիսով, Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 10-ը թերեւս առանց չափազանցության որպես կազմակերպություն ոչնչացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, եթե իհարկե 43-նդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության դեմ չդրվեն հարցերը հայկական մշակույթի ոչնչացման կապակցությամբ: Թեեւ, եթե այդպիսի հարցեր դրվելու լինեին, դրանք դրված կլինեին ավելի վաղ, իսկ Բաքվում նստաշրջան անցկացնելու որոշումը չէր լինի կայացված: Հարցերի համար պետք չէր տարիներ անց գնալ Բաքու:
Քաղաք, որն անշուշտ ունի իր պատմական նկարագիրը՝ բազմամշակութային շերտերով, այդ թվում հայկական մշակույթի, բայց նաեւ քաղաք, որն այդ երկրի բարձրագույն ղեկավարության հայատյաց քարոզչության հետեւանքով փաստացի վերածվել է հակաքաղաքակրթական խայտառակության կենտրոնի:
Ընդամենն օրեր առաջ ծավալվում էին միջազգային ընդհուպ քաղաքական քննարկումների մասշտաբի հասած ֆուտբոլային կրքերը՝ կապված Եվրոպայի Լիգայի արդեն հայտնի եզրափակչի հետ: Այն դարձավ Ադրբեջանի իշխանության քաղաքական տապալումը, թեեւ այդ ղեկավարության ակնկալիքը հակառակն էր: Տապալման եւ ամոթալի իրավիճակի օրինակները շատ են, որոնք պտտվեցին հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի անվան շուրջ, որի անունը կրող մարզաշապիկներով անձանց էին անգամ բերման ենթարկել ոստիկանություն:
Այդուհանդերձ, Բաքվում տապալվեց ոչ միայն Ադրբեջանի իշխանությունը: Բաքվում տապալվեց նաեւ ՈՒԵՖԱ-ն, այնտեղ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ անցկացնելու իր որոշումով, որ կայացրել էր 2017 թվականի սեպտեմբերին:
ՈՒԵՖԱ-ի որոշումը բերեց ոչ միայն Հենրիկ Մխիթարյանի խնդրին, դրա շուրջ ծավալված զարգացումներով, այլ ընդհանրապես ֆուտբոլային այսպես ասած հարմարավետության եւ անտուրաժի, ինչը միլիարդավոր երկրպագուների այդ խաղի կարեւորագույն բաղկացուցիչներից է: Թե երկրպագուները, թե մասնագետները քննադատում եւ հեգնում էին պայմանները, որում տեղի է ունեցել Եվրոպայի Լիգայի կիսադատարկ մարզադաշտով եզրափակիչը: Միջազգային մամուլում տեղեկություն եղավ, որ առաջին խաղակեսում իշխանությունը որոշում է կայացրել բացել մարզադաշտի դռներն անվճար՝ հանդիսական հավաքելու եւ դատարկությունը փոքր ինչ լցնելու համար, թեեւ անգամ դա չէր քողարկել տխուր պատկերը:
Ու դա այն դեպքում, երբ նույն ՈՒԵՖԱ-ի որոշում կա այն մասին, որ Բաքվի այդ մարզադաշտում տեղի են ունենալու նաեւ 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղեր:
Հիմա տապալվելու է գնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կամ արդեն իսկ տապալվել է՝ հայկական մշակույթը ոչնչացնող Ադրբեջանի ղեկավարության հարկի տակ անցկացնելով իր 43-րդ նստաշրջանը:
Ինչպե՞ս են միջազգային տարբեր, բազմաբնույթ կառույցները կայացնում այդօրինակ որոշումները, փակելով աչքերը այն քաղաքականության վրա, որ վարում է Ադրբեջանը հայերի հանդեպ: Ընդ որում, արդեն ոչ միայն հայերի: Գործնականում սկսվել է պատմա-քաղաքական ագրեսիան նաեւ Վրաստանի նկատմամբ:
Խավիարայյին դիվանագիտությու՞նն է այդօրինակ որոշումների հիմքում, որի մի շարք բացահայտումներ եղել են եվրոպական քաղաքական կառույցներում:
Թե՞ միջազգային կառույցները որոշումները կայացնում են այսպես ասած կոնտրաստ խթանելու համար, մի կողմից ստիպելով Բաքվին վճարել, մյուս կողմից ստեղծելով վիճակ, երբ ստացվում է, որ Բաքվի իշխանությունը վճարում է անհարմար վիճակում հայտնվելու համար:
Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի իշխանությունը՝ Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ 43-րդ նստաշրջանին ընդառաջ:Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 10-ը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նստաշրջանը, որտեղ կքննարկեն համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցեր: Դա է այդ կազմակերպության գործունեության նպատակը, բնույթը: Ու հենց այդ հանգամանքը առնվազն տարակուսելի է դարձնում այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության պաշտպանության առաքելությունն ունեցող կազմակերպության նստաշրջանն անցկացվում է մի երկրի մայրաքաղաքում, որի իշխանության հովանու ներքո ոչնչացվել են այդ ժառանգության հայկական նմուշները: Աղաղակող եւ ցցուն օրինակներից մեկը Ջուղայի խաչքարերն են, որոնք ոչնչացվում էին օրը ցերեկով, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ:
Այդպիսով, Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 10-ը թերեւս առանց չափազանցության որպես կազմակերպություն ոչնչացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, եթե իհարկե 43-նդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության դեմ չդրվեն հարցերը հայկական մշակույթի ոչնչացման կապակցությամբ: Թեեւ, եթե այդպիսի հարցեր դրվելու լինեին, դրանք դրված կլինեին ավելի վաղ, իսկ Բաքվում նստաշրջան անցկացնելու որոշումը չէր լինի կայացված: Հարցերի համար պետք չէր տարիներ անց գնալ Բաքու:
Քաղաք, որն անշուշտ ունի իր պատմական նկարագիրը՝ բազմամշակութային շերտերով, այդ թվում հայկական մշակույթի, բայց նաեւ քաղաք, որն այդ երկրի բարձրագույն ղեկավարության հայատյաց քարոզչության հետեւանքով փաստացի վերածվել է հակաքաղաքակրթական խայտառակության կենտրոնի:
Ընդամենն օրեր առաջ ծավալվում էին միջազգային ընդհուպ քաղաքական քննարկումների մասշտաբի հասած ֆուտբոլային կրքերը՝ կապված Եվրոպայի Լիգայի արդեն հայտնի եզրափակչի հետ: Այն դարձավ Ադրբեջանի իշխանության քաղաքական տապալումը, թեեւ այդ ղեկավարության ակնկալիքը հակառակն էր: Տապալման եւ ամոթալի իրավիճակի օրինակները շատ են, որոնք պտտվեցին հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի անվան շուրջ, որի անունը կրող մարզաշապիկներով անձանց էին անգամ բերման ենթարկել ոստիկանություն:
Այդուհանդերձ, Բաքվում տապալվեց ոչ միայն Ադրբեջանի իշխանությունը: Բաքվում տապալվեց նաեւ ՈՒԵՖԱ-ն, այնտեղ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ անցկացնելու իր որոշումով, որ կայացրել էր 2017 թվականի սեպտեմբերին:
ՈՒԵՖԱ-ի որոշումը բերեց ոչ միայն Հենրիկ Մխիթարյանի խնդրին, դրա շուրջ ծավալված զարգացումներով, այլ ընդհանրապես ֆուտբոլային այսպես ասած հարմարավետության եւ անտուրաժի, ինչը միլիարդավոր երկրպագուների այդ խաղի կարեւորագույն բաղկացուցիչներից է: Թե երկրպագուները, թե մասնագետները քննադատում եւ հեգնում էին պայմանները, որում տեղի է ունեցել Եվրոպայի Լիգայի կիսադատարկ մարզադաշտով եզրափակիչը: Միջազգային մամուլում տեղեկություն եղավ, որ առաջին խաղակեսում իշխանությունը որոշում է կայացրել բացել մարզադաշտի դռներն անվճար՝ հանդիսական հավաքելու եւ դատարկությունը փոքր ինչ լցնելու համար, թեեւ անգամ դա չէր քողարկել տխուր պատկերը:
Ու դա այն դեպքում, երբ նույն ՈՒԵՖԱ-ի որոշում կա այն մասին, որ Բաքվի այդ մարզադաշտում տեղի են ունենալու նաեւ 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղեր:
Հիմա տապալվելու է գնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կամ արդեն իսկ տապալվել է՝ հայկական մշակույթը ոչնչացնող Ադրբեջանի ղեկավարության հարկի տակ անցկացնելով իր 43-րդ նստաշրջանը:
Ինչպե՞ս են միջազգային տարբեր, բազմաբնույթ կառույցները կայացնում այդօրինակ որոշումները, փակելով աչքերը այն քաղաքականության վրա, որ վարում է Ադրբեջանը հայերի հանդեպ: Ընդ որում, արդեն ոչ միայն հայերի: Գործնականում սկսվել է պատմա-քաղաքական ագրեսիան նաեւ Վրաստանի նկատմամբ:
Խավիարայյին դիվանագիտությու՞նն է այդօրինակ որոշումների հիմքում, որի մի շարք բացահայտումներ եղել են եվրոպական քաղաքական կառույցներում:
Թե՞ միջազգային կառույցները որոշումները կայացնում են այսպես ասած կոնտրաստ խթանելու համար, մի կողմից ստիպելով Բաքվին վճարել, մյուս կողմից ստեղծելով վիճակ, երբ ստացվում է, որ Բաքվի իշխանությունը վճարում է անհարմար վիճակում հայտնվելու համար:
Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի իշխանությունը՝ Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ 43-րդ նստաշրջանին ընդառաջ: