37 զոհ, ավերված 71 եկեղեցի, 4.500 խանութ, 2.100 տուն. 1955թ.-ի հայերի ու հույների ջարդը, որի մասին պատմությունը լռում է. tert.am (լուսանկարներ)
06-06-2019 13:43:18 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Թուրքիայում 20-րդ դարի հունական և հայկական հերթական ջարդերից մեկին, որի մասին, սակայն, առավել քիչ է խոսվում պաշտոնական պատմագրության մեջ: Թուրքական ընդդիմադիր մի քանի պարբերականներ, ինչպես և ամեն տարի, հիշեցրել են 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի մասին, որի պատճառով Օսմանյան կայսրության մայրաքաղաք և Թուրքիայի հանրապետության մշակութային ու տնտեսական կենտրոն Ստամբուլը կորցրեց իր բնիկ բնակչության մի մասին՝ նաև հետագա տարիներին շարունակված ակտիվ արտագաղթի հետևանքով:
Թուրքական «Բիրգյուն» պարբերականը 62 տարի առաջ տեղի ունեցած ջարդն անվանել է «Թուրքիայի պատմության ամենասև էջերից մեկը»՝ հիշեցնելով, որ մեղավորներն այդպես էլ չպատժվեցին, իսկ թեման մոռացության մատնվեց շատերի կողմից:
Ամեն ինչ սկսվեց լրատվամիջոցների «խաղից», որոնք ըստ շատերի՝ հատուկ ուղղորդված էին: