30-35 հազար ընտանիքների ճակատագրերը շարունակվում են վտանգված մնալ. Ահազանգ Նորագավիթից
07-06-2019 12:30:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հունիսի 7-ին ժամը՝ 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Նորագավիթ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ, քաղաքային խորհրդի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի և «Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանի համատեղ ասուլիսը։
Թեման՝ «Երևանի մահասարսուռավտանգ հանգույցը պետք է վերանա. Նորագավիթցիները պատրաստ չեն այլևս հանդուրժելու պատկան մարմինների անտարբերությունը և խեղաթյուրված ճակատագրերի ավելացման դեպքերը։ Բնակիչները նամակ են հղել վարչապետին, Հ.Մարությանին, Հ.Արշակյանին, Վ.Օսիպյանին, ունեն խնդիրը կարգավորելու կոնկրետ առաջարկներ և ինչ են անելու հարցը
չլուծվելու դեպքում»։
Ավտովթարի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։