Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-06-2019 12:36:15   | Հայաստան  |  Քաղաքական



 
Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: 
 
Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյան քաղաքում երեկ կայացած ընտրություններին, որոնց ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Գրիգոր Գուլյանը պարտվել է գործող քաղաքապետին: 
 
Ըստ Ն. Փաշինյանի՝ Հայաստանում հեղափոխությունը հենց այն նպատակով է արվել, որպեսզի տեղ-տեղ իշխանությունը հաղթի կամ պարտվի: 
 
«ՀՀ-ն ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնծաուների հաղթանակին հասնելու համար»,- ընդգծեց վարչապետը: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play