ԲՀԿ փոխանցիկ գավաթի խաղարկությունը ընթանում է անարդարության մթնոլորտում. Ահազանգ


ԲՀԿ փոխանցիկ գավաթի խաղարկությունը ընթանում է անարդարության մթնոլորտում. Ահազանգ

  • 11-06-2019 13:00:25   | Արարատի մարզ  |  Սպորտ

Բարգավաճ Հայաստան կուսակցության
 
հիմնադիր նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին
 
Արարատի մարզի Վանաշեն համայնքի
 
ֆուտբոլային ակումբի կողմից
 
 
Դիմում-բողոք
 
Հայտնում ենք Ձեզ, որ Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվող ԲՀԿ կուսակցության փոխանցիկ գավաթի խաղարկությունը ընթանում է անարդարության մթնոլորտում, հանձինս ԲՀԿ պատասխանատու Գրիշա Վիրաբյանի:
 
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Վանաշեն ֆուտբոլային ակումբը այս ընթացքում անցկացրել է հինգ հանդիպում և գլխավորում է իր խմբի առաջատարի դիրքը՝ պահպանելով Գրիշա Վիրաբյանի կողմից կազմված կանոնակարգի բոլոր կետերը:
 
Կայանալիք 08.06.2019թ.-ի Շահումյան-Վանաշեն հերթական հանդիպման սկզբում վերջինս՝ Գրիշա Վիրաբյանը, խախտելով իր կողմից կազմված կանոնակարգի կետերը և նույն պահին բանավոր որոշման հիման վրա պատճառաբանում է, որ Վանաշեն համայնքի 3 ֆուտբոլիստներ չպետք է մասնակցեն տվյալ հանդիպմանը, քանի որ նրանք պետք է ունենան համայնքի երկարաժամկետ գրանցում: Մեր բազմաթիվ հարցերին վերջինս խախտելով իր կողմից կազմած կանոնակարգի բոլոր կետերը պատասխանում է, որ դա իր սեփական կազմակերպածն է և դա իր անձնական որոշումն է՝ անտեսելով ԲՀԿ կուսակցության հիմնադիր նախագահ Պարոն Գագիկ Ծառուկյանի բարի համբավը:
 
Նշում ենք նաև, որ Գրիշա Վիրաբյանը հրահրում է նույն խմբում ընդգրկված մյուս 6 համայնքների ֆուտբոլային թիմերին, որպեսզի իրենց անհիմն դիմումների հիման վրա որակազրկեն Վանաշեն ֆուտբոլային ակումբին՝ դուրս թողնելով անցկացվող մրցաշարից,որտեղ մեր թիմը հանդիսանում է չեմպիոնական հավակնորդ: Գրիշա Վիրաբյանի անօրինական որոշման հիման վրա Վանաշեն ֆուբոլային ֆուտբոլիստները ուղևորվեցին ՀՖՖ, որտեղ մեզ ընդունեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: Ծանոթանալով կանոնակարգին՝ կապ հաստատեց Գրիշա Վիրաբյանի հետ, ասելով շտկել բոլոր թույլ տված սխալները, քանի որ կանոնակարգում չի նշվում նման կետ:
 
Պետք է նշել նաև, որ Գրիշա Վիրաբյանը անցկացվելիք մրցաշարի սկզբում անձամբ ստուգել է Վանաշեն ֆուտբոլային ակումբի հայտը, ինչը համապատասխանել է կանոնակարգի պահանջներին:
 
Քանի որ Արարատի մարզում անցկացվելիք մրցաշարի նպատակն է զարգացնել սպորտը, խնդրում ենք ԲՀԿ հիմնադիր նախագահ Պարոն Գագիկ Ծառուկյանի անմիջական միջամտությամբ տվյալ հարցին տալ դրական լուծում:
 
Արարատի մարզի Վանաշեն համայնքի ֆուտբոլային ակումբ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play