Զորավարժության անվան տակ Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանի սահմանին զինտեխնիկա են կուտակում. փորձագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Զորավարժության անվան տակ Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանի սահմանին զինտեխնիկա են կուտակում. փորձագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-06-2019 13:53:18   | Հայաստան  |  Քաղաքական



 
Զորավարժության անվան տակ Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանի սահմանին զինտեխնիկա են կուտակում:  
 
Այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով  Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններին: 
 
Ըստ նրա՝ ոչ մի երաշխքի չկա, որ զորավարժություններից հետո Թուրքիան ետ կատանի բերված զինտեխնիկան: 
 
«Այս զորավարժությունը, որը կրում է «Անխախտ եղբայրություն 2019» անվանումը, թերևս թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների թվով հինգերորդն է այս տարվա ընթացքում: Թուրքիայի տարածքում Ադրբեջանը համատեղ զորավարժություն անցկացրել է արդեն երեք անգամ, իսկ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում՝ մեկ անգամ: Այս զորավարժությունը մնացած բոլոր զորավարժություններից տարբերվում է ֆորմատով և զորավարժության կազմում ընդգրկված զինտեխնիկայով»,- նկատեց Կ. Հովհաննիսյանը: 
 
Նրա խոսքերով՝ նշյալ զորավարժություններով Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մկաններ ցուցադրել, քանի որ այն կրում է բացառապես քարոզչական բնույթ: 
 
Փորձագետի կարծիքով՝ նման պայմաններում Հայաստանի իշխանությունը պետք է ավելի շատ կենտրոնանա սահմանային անվտանգության խնդրի վրա: 
 
«Մեր հասարակությունը շատ քաղաքականացաված է, և երբ փորձագետները բարձրացնում են այս կամ այն հարցը, հայտնում դիրքորոշում կամ համադրում փաստերը, հասարակության մի հատված փորձում է մեր մեջ գտնել քաղաքական որոշակի տարրեր, ուղղվածություն կամ մեզ կապել ինչ-որ քաղաքական գործչի հետ, ինչը շատ վատ է»,- ընդգծեց Կ. Հովհաննիսյանը: 
 
Վերջինս, անդրադառնալով հակառակորդի կրակոցից սպանված հայ զինվորի մահվան համար վրեժ լուծելու ՀՀ ՊՆ-ի մարտավարությանը, նշեց, որ նախկինում էլ հայկական կողմը տվել է պատասխան, սակայն այդ մասին չի հայտարարվել: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական