Այս մայիսին նախորդ մայիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով


Այս մայիսին նախորդ մայիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

  • 11-06-2019 14:58:29   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով: 
 
2019թ. մայիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 13.7 տոկոսով: Եթե 2018թ. մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 289 ուղևոր, ապա 2019թ. մայիսի ցուցանիշը կազմում է 229 974 ուղևոր:
 
2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13 042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9 տոկոս:
 
 
Ուղևորների թիվը 2018թ. մայիսին Ուղևորների թիվը 2019թ. մայիսին Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ
«Զվարթնոց» 202 289 229 974 13.7%
«Շիրակ» 15 325 13 042 -14.9%
Ընդամենը 217 614 243 016 11.7%
 
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 038 617 մարդ, որը 8.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 
 
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 1.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
 
 
 
«Արմենիա»Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play