«+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «Viva» սակագնային պլանի բոլոր բաժանորդների համար


«+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «Viva» սակագնային պլանի բոլոր բաժանորդների համար

  • 11-06-2019 17:12:02   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Viva» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: «+3ԳԲ» ինտերնետ փաթեթի գինը՝ 500 դրամ:
 
 
 
Գործողություն
 
USSD հրահանգ
 
Ակտիվացում
 
*888*1#
 
Ծառայության կարգավիճակի և օգտագործած ինտերնետի ծավալի ստուգում
 
*888#
 
 
 
Ծանոթություններ
 
 
 
·   Սակագնային պլանում ներառված ակտիվ ինտերնետային փաթեթ ունենալու դեպքում՝ նախ      սպառվում են ներառված փաթեթով տրամադրվող ինտերնետը, այնուհետև, «BIT 1» կամ «Super BIT» ծառայություններն ակտիվացված լինելու դեպքում՝ այս ծառայություններով տրամադրվող ինտերնետը, և միայն դրանից հետո՝ ակտիվացված «+3ԳԲ» ինտերնետի փաթեթը:
 
·   Հավելյալ ինտերնետի փաթեթը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
 
·   «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ ակտիվացնելիս այն գումարվում է սակագնային պլանում ներառված ինտերնետային փաթեթի մնացորդին:
 
·   «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ  փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում:
 
·   «Viva» կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+3ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 20ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա:
 
·   «+3ԳԲ» ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
 
«+3ԳԲ» ինտերնետ փաթեթ. ավելացրու՛ քո «Viva» սակագնային պլանի ինտերնետը:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play