ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Հրաժարականներ, նոր նշականումներ (Տեսանյութ)


ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Հրաժարականներ, նոր նշականումներ (Տեսանյութ)

  • 11-06-2019 18:11:54   | Հայաստան  |  Քաղաքական



 
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: 168 ժամ օրաթերթի տվյալներով՝ դա տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով։
 
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ է նշանակվել Լեւոն Մնացականյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը: 
 
Նոր նշանակումներ են եղել նաև Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում է նշանակվել Նարինե Խաչատրյանը, ով հայտնի է նաեւ որպես Նարինե Թուխիկյան՝  լրագրող, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն եւ Իմ քայլը դաշինքից ընտրված պատգամավոր։ Նարինե Խաչատրյանը անկուսակցական է։ 
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրաժարականի դիմում էին ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Բարձրագույն դատական խորհուրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հրաժարականին հաջորդել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանի հրաժարականը:  
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play