Ուղիղ. Մեկնարկել է կառավարության նիստը


Ուղիղ. Մեկնարկել է կառավարության նիստը

  • 13-06-2019 11:04:12   | Հայաստան  |  Քաղաքական



Մեկնարկել է կառավարության նիստը։ Օրակարգում 19 հարց է, որից 12-ը՝ չզեկուցվող: Կառավարությունը կքննարկի Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
Մեկ այլ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կոմիտեին հատկացնել գումար՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով Կոմիտեին ամրացված Կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և Կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
 
Գործադիրին առաջարկվում է գործարկել Ապարան համայնքում Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Ապարանի մասնաճյուղ հանդիսացող գյուղատնտեսական քոլեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական