Ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը․ ՊՆ խոսնակ.SHANTNEWS.am


Ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը․ ՊՆ խոսնակ.SHANTNEWS.am

  • 13-06-2019 13:54:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հասարակական պահանջին և քաղաքական իշխանության պահանջին արձագանքելով՝ պաշտպանության նախարարությունն իր ներդրումը կունենա Ապրիլյան պատերազմի մասին քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
 
 
«Եթե բացատրություն տալու, կուտակած ինֆորմացիայի, մեր կատարած վերլուծությունների կարիքը կլինի, մենք էդ ամեն ինչը կփոխանցենք»,- ասաց Հովհաննիսյանը։
 
Նա ասաց, որ նախարարությունում նույնիսկ ուրախ կլինեն, եթե հանձնաժողովը կարողանա կոտրել այն միֆերը, որ հակառակորդն է ներդրել հանրության մեջ։ Այդպիսի միֆերի ներդրումը, ըստ Հովհաննիսյանի, շատ բնորոշ է պատերազմներին։
 
«Ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը»,- նշեց խոսնակը։
 
 
Ինչ վերաբերում է պատերազմի մասին նախարարության ներսում կատարված վերլուծություններին, Հովհաննիսյանը պնդում է, որ դրանք այն ժամանակ կատարվել են նույնքան ջանքով ու մղումով, ազնվությամբ, որ քան որ կարվեն հիմա։ Խոսնակի պնդմամբ՝ զինվորականների մեծ մասը գիտի իր դրական ու բացասական կողմերը, թերացումներն ու կատարած աշխատանքի դժվարությունները։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը