Երկարաձգվել է Հակակոռուպցիոն ռազմավարության հանրային քննարկման ժամկետը


Երկարաձգվել է Հակակոռուպցիոն ռազմավարության հանրային քննարկման ժամկետը

  • 13-06-2019 17:22:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տասն օրով երկարաձգել է  www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1733?fbclid=IwAR0Jk0yLAsuPUOm4bkIBAgowm6UnF2r4ib1u0upMUAET0FV7j3mMkG7J0hA:
 
Նախարարությունը, հաշվի առնելով հասարակական ակտիվ ներգրավվածությունն ու հետաքրքրությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ, որոշել է քաղհասարակության առաջարկով  հանրային քննարկման ժամկետը 30 օրվա փոխարեն սահմանել 40 օր: 
Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ լավագույն Ռազմավարությունը մշակելու նպատակով:
  ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն