Օսիպյանն անցնում է նոր գործելաոճի. թավիշը վահանով փոխարինելու ժամանակը


Օսիպյանն անցնում է նոր գործելաոճի. թավիշը վահանով փոխարինելու ժամանակը

  • 13-06-2019 18:33:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
norlur.am Երբ հեղափոխությունից հետո Վալերիյ Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետի պաշտոնում, նորանշանակ ոստիկանապետի առաջ ծառացավ համակարգում յուրատեսակ թավշյա հեղափոխություն իրականացնելու խնդիր. հարկավոր էր հեղափոխության արժեքները հնարավորինս արագորեն ներմուծել համակարգ.  ոստիկանությունը պետք է դադարեր ընկալվել որպես ճնշման գործիք պետության ձեռքին, քանի որ պետության հիմքում դրված փիլիսոփայությունն, ըստ էության, արմատական վերանայման էր ենթարկվել:
 
Պետք է արձանագրել, որ կարճ ժամանակահատվածում Օսիպյանին իսկապես հաջողվեց կյանքի կոչել այն, ինչն ուրիշներ գուցե չկարողանային գլուխ բերել, և համակարգում իսկապես տեղի ունեցան այնպիսի փոփոխություններ, որոնք համակարգի ներսում նյութականացրեցին այն բոլոր արժեքներն ու սկզբուքնները, որ իր հետ բերել էր «թավշյա» հեղափոխությունը, և որը պետք է դառնար ոստիկանության նոր կրեդոն:
 
Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ոստիկանապետ Օսիպյանի նոր համակարգային քաղաքակաանությունը ոմանց կողից ճիշտ չընկալվեց, ու որոշներ բարի կամքի դրսևորումն ու աշխատելաոճի թավշյա կերպը սկսեցին շփոթել թուլության հետ: Սկսեցին հնչել նոնսենսային մեղադրանք-դատողություններ, թե ոստիկանության նոր աշխատելաոճն արդյունք է ոչ թե ոստիկանապետի նոր մոտեցման, այլ նրա՝ իբր օպերատիվ իրավիճակին չտիրապետելու և այլն:
 
Արդյունքում՝ ինչ-որ տարրեր սկսեցին իրենց անպատիժ զգալ կամ իրենք իրենց օրենքից վեր համարել՝ ցուցաբերելով հակօրինական, լկտի վարքագիծ՝ հասարակական կարգուկանոնը ոտնատակ տալով, իրենց օրենքից վեր համարելով:
 
Ոստիկանությունում չէին կարող այս ամենից համապատասխան հետևություններ չանել: Ուստի՝ պայմանավորված ներհայաստանյան ռեալներով՝ ոստիկանական համակարգի բաձրագույն ղեկավարության կողմից որոշում կայացվեց վերանայել հետհեղափոխական շրջանին բնորոշ  աշխատելաոճն ու դրանում մտցնել այնպիսի տարրեր, որոնք առավել համահունչ կլինեին այն մարտահրավերներին, որոնց այժմ բախվում է հասարակությունը:
 
Վերջին օրերին ոստիկանության կողմից իրականացվող հատուկ գործողություններն ու գուցե անսովոր ակտիվությունը, որի արդյւնքում ականատես ենք դառնում նաև կոշտ գործողությունների, հենց այդ ամենի արդյունք են: Ավելին՝ ոստիկանապետն ինքն էլ իր անձնական պրակտիկ մասնակցությունն է սկսել բերել  այդ ամենին, ինչի առաջին դրսևորումներից մեկն էլ օրերս մեծ աղմուկ հանած դեպքերից մեկի հանգուցալուծմանը ոստիկանապետի անմիջական մասնակցությունը դարձավ. Վալերիյ Օսիպյանը հեռախոսով բանակցել էր հետախուզման մեջ գտնվող մի տղամարդու՝ նախկին կնոջ ամուսնու սպանության մեջ մեղադրվող` Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանի լհետ, ինչից հետո տղամարդը հանձնվել էր իրավապահներին։
 
Ինչպես հայտնի է, վարչապետը հաճախ է սիրում կրկնել, որ սխալված կլինեն բոլոր նրանք, ովքեր  իշխանութունների հանդուրժողականությունը հանկարծ կշփոթեն թուլության հետ: Վարչապետն, իհարկե, անսխալ է, և ցանկացած մեկն, ով բարի կամքն ու քաղաքակիրթ պահվածքը կշփոթի թուլության կամ անտեղի հանդուրժողականության հետ, ստիպված կլինի սեփական մաշկի վրա զգալ պետության պատժիչ ուժը:
 
Գուցե դա ոմանց կստիպի վերջապես խելքները գլուխը հավաքել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը