ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Արմենպրես»


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Արմենպրես»

  • 13-06-2019 18:52:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
 
Հարցին, թե ո՞րն է եղել հանդիպման պատճառն ու ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, Սողոմոնյանը պատասխանեց, որ հանդիպման մասին տեղեկությունը հաստատելուց բացի հավելյալ տեղեկություն տրամադրել չի կարող:
 
Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ մեր աղբյուրի տեղեկացրել էր, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ և հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play