Արտակարգ դեպք Լոռու մարզում. ռազմական վարժարանի սանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց.SHAMSHYAN.com


Արտակարգ դեպք Լոռու մարզում. ռազմական վարժարանի սանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց.SHAMSHYAN.com

  • 14-06-2019 16:58:09   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 14-ին, Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Ռ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը՝ իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ նռնականման իրի պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասվածքներ է ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է «Փոքր Մհեր» ռազմամարզական վարժարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play