Վրաստանում զբոսաշրջիկների մեքենան գլորվել է զառիթափից. կան զոհեր.Sputnik


Վրաստանում զբոսաշրջիկների մեքենան գլորվել է զառիթափից. կան զոհեր.Sputnik

  • 14-06-2019 18:43:26   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armeniasputnik.am. Վրաստանի Տուշեթ մարզ (Կախեթ շրջանի ) տանող ճանապարհին զբոսաշրջիկների մեքենան ընկել է զառիթափից։ Որոշ տվյալների համաձայն` զոհեր կան։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Imedi հեռուստաընկերությանը։
 
Դեպքը տեղի է ունեցել այսօր Փշացել–Աբանո–Օմալո ճանապարհի 18–րդ կիլոմետրի վրա։
 
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։
 
Տուշեթ տանող ճանապարհը Եվրոպայի ամենավտանգավոր ճանապարհներից է համարվում։
 
Առավոտյան Տուշեթ տանող ճանապարհի 56–րդ կիլոմետրում երթևեկելի հատվածը փակվել էր ժայռասողանքի պատճառով։ Կեսօրին ճանապարհն արդեն մաքրել էին, երթևեկությունը վերականգնվել է։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play