Կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը
14-06-2019 18:51:22 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով.
Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; (20/2×10/), բլիստերում»,
Պիպեմիդաթթու պարունակող դեղերը կիրառվում են միզասեռական համակարգի որոշ հիվանդությունների բուժման նպատակով, ունեն այլընտրանքային տարբերակներ, որոնք գրանցված և հասանելի են Հայաստանում: