ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում


ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

  • 14-06-2019 18:54:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
    Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, մասնակցել է Թբիլիսիում կայացած GITI 2019 կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին։ Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: 
 
     Կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կոմիտեի ձեռքբերումների մասին շնորահանդես են ներկայացրել: Նախագծերով հանդես են եկել նաև Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Ադրբեջանի և Նիդերլանդների պետական մարմինների և գործարար ոլորտի ներկայացուցիչները։
 
     Ի դեպ, ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:
     Նախնական համաձայնությամբ հաջորդ տարի միջոցառումը կանցկացվի Հայաստանում։ 
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն