Խաչատրյան քույրերին հոր սպանության գործով վերջնական մեղադրանք են առաջադրել.armtimes.com


Խաչատրյան քույրերին հոր սպանության գործով վերջնական մեղադրանք են առաջադրել.armtimes.com

  • 15-06-2019 11:02:54   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Խաչատրյան քույրերին հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով վերջնական մեղադրանք են առաջադրել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
 
Քննության համաձայն՝ 2018-ի հունիսի 27-ին Խաչատրյան 3 քույրերը դանակով եւ մուրճով հարձակվել են հոր վրա՝ նրան բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է։ Նշվում է նաեւ, որ հետաքննության ժամանակ հաշվի են առել փաստը, որ հանցագործության պատճառ է դարձել հոր կողմից դուստրերին երկարատեւ ժամանակ ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ պատճառելը։
 
 
Զոհի հարազատներն ավելի վաղ բողոքարկել են քույրերին մեկուսարանից ազատ արձակելու դատարանի վճիռը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը