ԲՀԿ-ի՝ մանդատից հրաժարված պատգամավորը՝ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին


ԲՀԿ-ի՝ մանդատից հրաժարված պատգամավորը՝ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին

  • 15-06-2019 14:39:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, նշել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չունի:
 
«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ», – նշել է Ուրիխանյանը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play