Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է


Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

  • 17-06-2019 10:14:01   | Հայաստան  |  Հասարակություն

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Լարսի մասին
 
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
  Շինարարական աշխատանքներ են ընթանում
 
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
 
Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Նոյյան տապան  -   Հասարակություն