Հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը. ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի

17-06-2019 10:26:39   | Հայաստան  |  Հասարակություն
Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
 


Փրկարարները սահմանազատել են տարածքը: ԱԻ Նախարարությունը կտրվամադրի լրացուցիչ տեղեկություն:
 
«Խնդրում ենք,
անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար