Հրդեհ Հրազդան քաղաքում. տուժածներ չկան


Հրդեհ Հրազդան քաղաքում. տուժածներ չկան

  • 17-06-2019 11:15:01   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին:
 
Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ 800 քմ), ներքին երեսպատումը (մոտ 600 քմ) և բեմահարթակը (մոտ 40 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն