Մարվել է «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ

17-06-2019 15:52:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված հունիսի 17-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:
 
Նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին
և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
 
Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակի շենքի ճակատը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» կարգախոսը՝ անգլերեն լեզվով: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: Փոստային բացիկի ստորին ձախ հատվածում տեղադրված են «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ» և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» գրառումները՝ հայերեն լեզվով:
 
Փոստային բացիկի դարձերեսին ներկայացված է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» երկլեզու գրառումը:
 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 406 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար