ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժածներից 4-ը ՀՀ քաղաքացիներն են


ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժածներից 4-ը ՀՀ քաղաքացիներն են

  • 17-06-2019 15:54:08   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 17-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս:
 
Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ.Ա.-ը (ծնվ.1978թ.), Կ.Մ.-ը (ծնվ.1985թ.), Ա.Ու.-ը (ծնվ.1970թ.) և Գ.Գ.-ը (ծնվ.1981թ.): Տուժածները հոսպիտալացվել են Նեվինոմինսկ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները Վ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Կ.Մ.-ինը և Ա.Ու.-ինը՝ բավարար, իսկ Գ.Գ.-ը հրաժարվել է բուժօգնությունից:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն