Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում


Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում

  • 17-06-2019 16:08:29   | Հայաստան  |  Հասարակություն

Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում: Այս մասին ֆայսբուքյան իր էջում գրում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
 
«Պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:
 
Եվս մեկ-երկու լուր՝ քաղաքապետարանի շաբաթնամուտի անցուդարձից.
 
Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն:
 
Թափառող շների հետ կապված հարցերի դեպքումք զանգեք (011) 51-45-39: Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարածքն ազատվել եւ բարեկարգվել է: Այստեղ կձևավորվի կանաչ գոտի:
 
Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվէլ է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներկտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կծախսվի շուրջ 60% էլ. էներգիա:
 
Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play