Այրվել է 250 հազար լիտր կոնյակ. hraparak.am


Այրվել է 250 հազար լիտր կոնյակ. hraparak.am

  • 17-06-2019 17:26:02   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Ֆրանսիայում միաժամանակյա հրդեհի հետեւանքով այրվել-ոչնչացել է 250 հազար լիտր կոնյակ։
 
Հրդերը տեղի է ունեցել Շարանտի դեպարտամենտում, որը նաեւ հայտնի է Նոր Աքվիտանիա անունով եւ գտնվում է Ֆրանսիայի արեւմուտքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Հրդեհը բռնկվել է արեւային տաքացուցիչներ ունեցող շինության տանիքին ապա արդեն տարածվել ողջ մառանով մեկ»,- տեղեկացրել է Շարանտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Դավիթ Բարդենը։
 
Հրդեհը բռնկվել է դեռ կեսօրին, սակայն հնարավոր է եղել հանգցնել միայն երեկոյան։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 70 հրշեջ։ Հնարավոր է եղել փրկել է մոտակայքում գտնվող գործարանը եւ 12 գյուղատնտեսական մեքենա։ BFM-ը տեղեկացնում է, որ Շարանտում կա մոտ 5 հազար գինու մառան, եւ ամեն տարի ռեգիոնը արտադրում է 55 միլիոն լիտր ալկոհոլային խմիչքներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play