Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը


Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

  • 18-06-2019 14:14:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ  Գեղամ Գևորգյանը  մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու  հունիսի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված  Մրցակցության հարցերի վերաբերյալ միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը։
 
Միջոցառման նպատակն է ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում գործող օտարերկրյա  ընկերությունների շրջանում բարձրացնել մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  իրավասությունների և գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
 
Կլոր սեղան-խորհրդակցությանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև այլ երկրների  մրցակցային մարմինների, օտարերկյա կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ինտեգրացիոն միավորումներ: :
ՀՀ տնտեսական մրցակցության
 
պաշտպանության պետական հանձնաժողով
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն